«Լենտեքս» ՍՊԸ-ն հանդիսանում է գուլպաների և զուգագուլպաների խոշորագույն արտադրողներից մեկը Հայաստանում: Ձեռնարկությունը հիմնադրվել է 2002 թվականին Գյումրի քաղաքում: Գործունեության սկզբնական շրջանում «Վիվա» ապրանքանիշի ներքո արտադրվում էին կանացի էլաստիկ զուգագուլպաներ, իսկ 2007 թվականից շահագործման է անցել գուլպաների արտադրության նոր հոսքագիծ:

Այսօր «Լենտեքս» ՍՊԸ-ն հայկական միակ գործարանն է` լիովին հագեցած գուլպաների և զուգագուլպաների տեսականիով, որը բավարարում է նորածիններից մինչև մեծահասակների պահանջները` ցանկացած ճաշակի, ձևի, երանգի, չափսերի ու եղանակի: Արտադրանքը թողարկվում է ստանդարտներին համապատասխան և ունի անհրաժեշտ բոլոր հավաստագրերը:

Մեր ձեռնարկության տեսականին ունի ավելի քան հարյուր անվանում: Նախշերի և գունային ներդաշնակության միջեղանակային թարմացումները, դիզայնի յուրատիպությունը, նորաձևության հետ համընթաց քայլելը թույլ են տալիս մեր ձեռնարկության ապրանքատեսականուն լինել միշտ նորաոճ, ժամանակակից, յուրօրինակ ու սպառողական շուկայում պահանջարկ վայելող: «Լենտեքս» և «Վիվա» ապրանքանիշերի հանրաճանաչության մասին է վկայում արտադրանքի ծավալների ամենամյա նկատելի աճը:

Շնորհիվ ճկուն մարկեթինգային քաղաքականության` ձեռնարկությունն արագ արձագանքում է սպառողների պահանջարկին, նաև ընդունում պատվերներ` առաջնորդվելով պատվիրատուի նախասիրությամբ: «Լենտեքս» ապրանքանիշով Հայաստանում գործում են երեք ֆիրմային խանութներ, որտեղ ներկայացված է մեր արտադրանքի ամբողջ տեսկանին:


http://danni.am/hy/  

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ


OOO Lentex, Գյումրի ՀՀ

Վ. Սարգսյան, հեռ.: +374 (312) 6-61-62

e-mail: danni_armenia@mail.ru


OOO Lentex, Գյումրի ՀՀ

Վ. Սարգսյան, Anush Haykyan հեռ.: +374 (98) 782228

e-mail: danni_armenia@mail.ru


Գյումրի ՀՀ

Վ. Սարգսյան 111/3, հեռ.: +374 (312) 6-61-62

e-mail: danni_armenia@mail.ru