



Հոգեբանական խորհրդատվություն երեխաների, դեռահասների և մեծահասակների հետ։
! Գաղտնիությունն ու անանունությունը երաշխավորվում են:
Հանդիպումներն անցնում են առցանց/օնլայն (viber, whatsApp, messenger և zoom հավելվածների տեսազանգով) և/կամ «Զարգացում» հոգեբանական կենտրոնում:
Աշխատում եմ հետևյալ խնդիրների հետ.
- Բարդ կամ կոնֆլիկտային փոխհարաբերություններ ընտանիքում, աշխատավայրում, ընկերների հետ։
- Վախեր, տագնապային վիճակներ։
- Ներանձնային կոնֆլիկտներ, հակասություններ իրական և ցանկալի Ես-երի միջև։
- Բարդ հղիություն, պերինատալ շրջանի կորուստ, հետծննդաբերական դեպրեսիա։
- Ծնողավարություն, ծնող-երեխա բարդ փոխհարաբերություններ, դժվար երեխաներ։
- Աշխատանք նպատակների հետ, նպատակին հասնելու խոչընդոտներ, երկրորդային շահ։
Ներկայանամ, ես` Մայրանուշ Գևորգյանն եմ, մասնագիտությամբ կլինիկական հոգեբան, մանկավարժական գիտությունների թեկնածու եմ, դոցենտ: Աշխատում եմ տարբեր մեթոդներով, այդ թվում նաև մետաֆորիկ ասոցիատիվ քարտերի կիրառմամբ, քանի որ մետաֆորիկ ասոցիատիվ քարտերը դրանք սեփական անձը բացահայտելու, անգիտակցական մղումները, պահանջմունքները, համոզմունքները բացահայտելու հզոր գործիք են: Մետաֆորիկ քարտերի մասին առավել մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ իմ խմբում:
հոգեբան
, վախ
, տագնապ
, ասոցիատիվ քարտեր
, Մայրանուշ Գևորգյան
, հոգեբաններ
, hogeban
, hogebanner
, психолог
, психологи
, психология
, страхи
, сложные отношения
, խնդիրների լուծում
, ընտանեկան խնդիրներ