1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՏԵՐՄԻՆՆԵՐ
1.1. Եթե Պայմանագրի տեքստից այլ բան չի բխում, ապա սույն Պայմանագրում հիշատակվող հետևյալ հասկացությունները և
սահմանումներն ունեն ստորև բերվող նշանակությունը.
• Ընկերություն (Կատարող) - «ՏԻԳՐԱՆ ՊՐՈՖԻ» ՍՊԸ (ՀՎՀՀ 00225084 , գրանցման համար 264.110.1140140):
• Պատվիրատու - Ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձ, ով ընդունել է Ընկերության հրապարակային
ծառայությունների առաջարկը
• Կողմ - Ընկերությունը կամ Պատվիրատուն:
• Կողմեր - Ընկերությունը և Պատվիրատուն միասին:
• Ընկերության պաշտոնական կայք - www.profibank.am ինտերենտային կայքը:
• Հարթակ – ProfiBank` ծառայությունների միասնական տեղեկատու հարթակում հայտարարություններ տեղադրելու
նպատակով առանձնացված էջ:
• Հայտարարություն – Պատվիրատուի գործունեության մասին եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) մշակված
տեղեկատվություն:
• Գովազդ – Պատվիրատուի գործունեությամբ պայմանավորված թիրախավորված գովազդ ProfiBank-ի ֆեյսբուքյան և
ինստագրամյան էջերով:
• Կայք՝ տեղեկատվության, գրաֆիկական էլեմենտների, պատկերների և մտավոր գործունեության այլ արդյունքների
ամբողջություն, որի միջոցով ապահովվում է տեղեկատվության և գործողությունների իրականացման հասանելիությունը
համացանցում www.profibank.am հասցեում։
• Հայտ – Ընկերության կողմից սահմանած ձևաչափով և կայքում տեղադրված ընթացակարգով, Պատվիրատուի կողմից
hեռակառավարման համակարգերի միջոցով ներկայացված հայտ/դիմում, որով Պատվիրատուն արտահայտում է Ընկերության կողմից
առաջարկվող ծառայություններից օգտվելու վերաբերյալ իր ցանկությունը:
• Աշխատանքային օր – Գործառնական օրը սահմանվում է երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10:00 – 19:00, առանց ընդմիջման:
1.2. Այլ տերմինները և հասկացությունները, որոնք առկա են Պայմանագրում մեկնաբանվում են համաձայն ՀՀ օրենսդրության:
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2.1. Սույն Պայմանագիրը հանդիսանում է հրապարակային առաջարկ (օֆերտա) և Պատվիրատուի կողմից այն համարվում է
ընդունված այն պահից, երբ Պատվիրատուն հեռակառավարման համակարգերի միջոցով ներկայացնում է իր կողմից Ընկերության
ծառայություններից օգտվելու Հայտ կամ կատարում է այնպիսի գործողություն, որն արտահայտում է սույն պայմանագրի պայմաններն
ընդունելու և պայմանագրով նախատեսված ծառայություններից օգտվելու իր կամքը և մտադրությունը:
2.2. Պայմանագրի պայմանները Պատվիրատուի կողմից ակցեպտավորված են համարվում էլեկտրոնային եղանակով այն
հաստատելու՝ «Համաձայն եմ» դաշտը լրացնելու և/կամ/ «Հաստատել» կոճակի միջոցով հաստատելով։
2.3. Հայտ ներկայացնելիս դրա ակցեպտավորումը կատարվում է Պատվիրատուին էլեկտրոնային տարբերակով հաղորդագրություն
ուղարկելով, Պատվիրատուին տվյալ ծառայությունը մատուցելով կամ այլ հաստատման եղանակով:
2.4. Պատվիրատուն հայտարարում է, որ հասկացել է սույն պայմանագրի պայմանների, ծառայության պայմանների և սակագների
իմաստը և, որ օժտված է տվյալ ծառայություններից օգտվելու համար ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով պահանջվող
համապատասխան իրավունակությամբ, գործունակությամբ և լիազորություններով:
3․ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
3.1.Սույն պայմանագրով Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին մատուցել հետևյալ ծառայությունները ստորև ներկայացվող
փաթեթների շրջանակում․
3.1.1. Profi-Ստանդարտ
Ստանդարտ փաթեթը ներառում է՝
• Հայտարարության մշակում և տեղադրում Հարթակում ընտրված ժամկետով:
• Ամսկան 1 անգամ գովազդ 2 օր տևողությամբ:
• Տեսահոլովակի տեղադրում ProfiBank-ի Youtube-ի ալիքում: Բացակայության դեպքում կարող է իրականացվել
նկարահանում և մոնտաժ:
3.1.2. Profi-հատուկ առաջարկ
Այս փաթեթից կարող են օգտվել զեղչից կամ հատուկ առաջարկից օգտվելու իրավունք ունեցող ընկերությունները՝ պայմանավորված
իրենց գործունեության տեսակով: Այս փաթեթի շրջանակներում Ձեր ծառայությունը հայտնվում է առաջին էջում զեղչի չափի
տարբերանշանով և պահպանվում է մինչև պայմանագրի ժամկետի ավարտը:
Հատուկ առաջարկ փաթեթը ներառում է՝
• Հայտարարության մշակում և տեղադրում Հարթակում ընտրված ժամկետով:
• Ամսկան 1 անգամ գովազդ 3 օր տևողությամբ:
• Տեսահոլովակի տեղադրում ProfiBank-ի Youtube-ի ալիքում: Բացակայության դեպքում կարող է իրականացվել
նկարահանում և մոնտաժ:
3.1.3. Profi-պահանջված
Այս փաթեթի շրջանակներում Պատվիրատուի ծառայությունը հայտնվում է առաջին էջում հատուկ տարբերանշանով և պահպանվում է
մինչև պայմանագրի ժամկետի ավարտը:
Profi-պահանջված փաթեթը ներառում է՝
• Հայտարարության մշակում և տեղադրում Հարթակում ընտրված ժամկետով:
• Ամսկան 1 անգամ գովազդ 4 օր տևողությամբ:
• Տեսահոլովակի տեղադրում ProfiBank-ի Youtube-ի ալիքում: Բացակայության դեպքում կարող է իրականացվել
նկարահանում և մոնտաժ:
3.1.4. Profi-VIP
Այս փաթեթի շրջանակում Պատվիրատուի ծառայությունը հայտնվում է Հարթակի առաջնային տողերում առանց
տարբերանշանի՝ «Մեր վստահելի գործընկեր շարքում»: Այս փաթեթի շրջանակում տեղադրված Հայտարարությունը առկա է կայքի
բոլոր էջերում:
VIP փաթեթը ներառում է՝
• Հայտարարության մշակում և տեղադրում Հարթակում ընտրված ժամկետով:
• Ամսկան 2 անգամ գովազդ 6 օր (2x3) օր տևողությամբ:
• Տեսահոլովակի տեղադրում ProfiBank-ի Youtube-ի ալիքում: Բացակայության դեպքում կարող է իրականացվել
նկարահանում և մոնտաժ:
4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Կատարողը պարտավոր է՝
4.1.1. Ծառայությունները մատուցելիս ղեկավարվել ՀՀ գործող օրենսդրությամբ,
4.1.2. Պայմանագրով սահմանված ծառայությունները մատուցել պատշաճ որակով և լրիվ ծավալով,
4.1.3. Տեղեկացնել Պատվիրատուին, երբ ծառայությունը պատշաճ որակով և ամբողջ ծավալով մատուցելու համար Պատվիրատուի
կողմից կատարման ենթակա գործողությունների անհրաժեշտություն է առաջացել,
4.1.4. Չհրապարակել և չտարածել, Պատվիրատուի համար անձնական տվյալ հանդիսացող տեղեկատվություն կամ չկատարել
այնպիսի գործողություն, որը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն կարող է համարվել անձնական
տվյալների անօրինական տարածում:
4.1.5. Պատվիրատուին ներկայացնել ճշգրիտ հաշիվներ մատուցված Ծառայությունների մասին.
4.2. Կատարողն իրավունք ունի՝
4.2.1. Պահանջել Պատվիրատուից իրեն տրամադրել ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեղեկատվություն,
լուսանկարներ, տեսաձայնագրություններ և փաստաթղթեր ծառայությունները մատուցելու նպատակով:
4.2.2. Ծառայությունների մատուցման կատարումը մասնակի կամ ամբողջ ծավալով հանձնարարել երրորդ անձի:
4.2.3. Հրաժարվել ծառայությունները կամ դրա մի մասը մատուցելուց այն դեպքում, երբ Պատվիրատուի մեղքով ժամանակին և
ամբողջ ծավալով չեն կատարվել ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ այնպիսի գործողություններ, որոնց կատարման
պատասխանատու է հանդիսանում Պատվիրատուն:
4.2.4. Ցանկացած ժամանակ առանց որևէ հիմնավորման միակողմանի հրաժարվել սույն պայմանագրի 3.1.1.; 3.1.2; 3.1.3 և
3.1.4.-րդ կետերով սահմանված ծառայությունները մատուցելուց` կատարողին վերադարձնելով չկատարված ծառայութունների
համար Պատվիրատուի կողմից նախապես վճարված գումարը:
4.2.5.Հավաքագրել Պատվիրատուի վերաբերյալ տեղեկություններ իրավաչափ ցանկացած եղանակով, ինչպես անմիջապես
Պատվիրատուից, այնպես էլ՝ օրենքով չարգելված ցանկացած այլ աղբյուրներից:
4.3. Պատվիրատուն պարտավոր է՝
4.3.1. Կատարողին ներկայացնել հավաստի տեղեկություններ կատարողի կողմից սահմանված ժամկետում:
4.3.2. ժամանակին կատարել ծառայությունների մատուցման համար նախատեսված վճարները:
4.4. Պատվիրատուն իրավունք ունի՝
4.4.1. Ծառայությունների մատուցման ընթացքում Կատարողից պահանջել տեղեկատվություն ծառայությունների մատուցման
ընթացքի վերաբերյալ՝ առանց միջամտելու նրա գործունեությանը։
5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
5.1. Սույն պայմանագրով սահմանված ծառայության՝ Փաթեթների արժեքները հաշվարկում է կայքում տեղադրված հաշվիչի միջոցով,
բոլոր պարտադիր լրացման դաշտերի լրացման արդյունքում:
5.2. Պատվիրատուն նշված ծառայությունների կատարման համար՝ յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված գումարը որպես
կանխավճար վճարում է Կայքում և/կամ սույն պայմանագրում նշված եղանակով Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցում
կատարելու միջոցով։
5.3. Պատվիրատուի կողմից պայմանագիրը կատարելուց հրաժարվելու դեպքում ծառայության դիմաց վճարված գումարը ենթակա չէ
վերադարձման:
6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
6.1. Սույն Պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերը կրում
են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն՝ հաշվի առնելով սույն Պայմանագրում
նշված պայմանները:
6.2. Կատարողը պատասխանատվություն է կրում ծառայությունները չմատուցելու կամ ոչ ժամանակին մատուցելու համար,
բացառությամբ այն դեպքերի, երբ Կատարողի կողմից այդ ծառայությունների ոչ ժամանակին, սխալ կամ թերի մատուցելը, ինչպես
նաև չմատուցելը տեղի է ունեցել Պատվիրատուի գործողությունների կամ անգործության հետևանքով:
6.3. Կատարողը պատասխանատվություն չի կրում իր գործընկերների կամ գործակալների միջոցով փոխանցվող ազդանշանների,
համացանցի խափանմաման պատճառով ծառայությունների մատուցման անհնարինության կամ մատուցվող Ծառայությունների
խափանման կամ դադարեցման հետևանքով առաջացած ընդհատումների, անջատումների, խափանումների կամ որոշակի տեսակի
Ծառայությունների համար,
7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ - ՄԱԺՈՐ)
7.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են
պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց
հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը,
պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության
միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով
պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից
յուրաքանչուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՁԵՎԸ
8.1. Սույն պայմանագիրը կնքվում է էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի՝ համացանցի, միջոցով, հետևյալ կարգով.
8.1.1. Պատվիրատուն առցանց մուտք է գործում www.profibank.am կայք (այսուհետ՝ Կայք), գրանցվում է Կայքում միաժամանակ
տրամադրելով իր անձնական տվյալների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը, հետևելով համապատասխան հրահանգներին և
ծանոթանալով պայմաններին հաստատում իր պայմանագիր կնքելու մտադրությունը` համապատասխան հրահանգը ստանալուց հետո
դրական պատասխան տալով:
9. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
9.1. Սույն Պայմանագրից ծագած բոլոր վեճերը, այդ թվում նաև նրա կատարման, խախտման, դադարեցման, անվավերության հետ
կապված վեճերը լուծվում են Կողմերի համաձայնությամբ, համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է
դատարանի քննությանը:
9.2. Կողմերը հաստատում են, որ էլեկտրոնային փոստի միջոցով միմյանց ուղարկված և ստացված տեղեկությունները,
փաստղթղթերի էլեկտրոնային տարբերակները/լուսապատճենները համարվում են գրավոր ձևով ուղարկված և ստացված:
9.3. Կողմերը հաստատում են, որ Պայմանագրի հետ կապված բոլոր թույլատրելի կամ պահանջվող ծանուցումները պատշաճ են
համարվում, եթե կատարվել են գրավոր՝ էլ. փոստի, կարճ հաղորդագրության (SMS) կամ նամակի միջոցով:
9.4. Սույն պայմանագիրը համարվում է կնքված և ուժի մեջ է մտնում սույն պայմանագրի 5.1. կետով սահմանված ընթացակարգով
հաշվարկված գումարը վճարելու հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Սույն պայմանագիրը կարող է լուծվել երկկողմ
համաձայնությամբ կողմերի մատնանշած էլեկտրոնային փոստի միջոցով՝ 5 օր առաջ ծանուցելով:
9.5. Պայմանագիրը կարող է փոփոխվել և լրացվել երկկողմ գրավոր համաձայնությամբ։ Այդ փոփոխություններն ու լրացումները
կցվում են սույն պայմանագրին և հանդիսանում են վերջինիս անբաժանելի մասը:
Կատարող՝ «ՏԻԳՐԱՆ ՊՐՈՖԻ» ՍՊԸ
ՀՎՀՀ՝ 00225084
Բանկային տվյալներ՝
ԱԿԲԱ Կրեդիտ Ագրկոլ Բանկ
Հ/Հ (ՀՀ դրամ) 220311963197000